Հունիսի
22-ին ժամը 22.55-ին Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում
(հարավսլավացի զոհված փրկարարների հուշարձանի մոտ) տեղի է ունեցել
ավտովթար: Դեռևս չպարզված հանգամանքներում` «ԲՄՎ-745» մակնիշի
ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել: Ժամը
23.15-ի սահմաններում փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել
ուղևորներ` 1973 թ. ծնված Արամ Միսկարյանի (Garik) և 1974 թ. ծնված Գեղամ Խանդիլյանի (Goqor) դիակները,
ինչպես նաև տուժած` 1983 թ. ծնված Էդգար Տեր-Ադամյանին, որը տարբեր
աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի
հիվանդանոց: Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:
Ավելացնենք նաև, որ Արամ Միսկարյանն ու Գեղամ Խանդիլյանը հայ
հեռուստադիտողին հայտնի էին «Շանթ» հեռուստաընկերության
«Որոգայթ» հեռուստասերիալից: Նրանք նկարահանվում էին Գարիկի և Գոքորի դերերում: Հեռուստաընկերությունը ցավակցում է զոհվածների հարազատներին:
Gegham (Gokor) & Aram (Garik) Rest in Peace